Filtrer par genre

Իմ ռադիո

Իմ ռադիո

Im Radio

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիք FM 103.8

798 - Խոշոր պլան. ԵՊՀ–ն 105 տարեկան է
0:00 / 0:00
1x
  • 798 - Խոշոր պլան. ԵՊՀ–ն 105 տարեկան է

    1919թ․ մայիսի 16–ին հիմնադրվեց ԵՊՀ։ Այսօր տեղի է ունեցել «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»–ը։ Մեկ հարկի տակ են հավաքվել դիմորդները, ուսանողները, գործատուները։

    Thu, 16 May 2024 - 20min
  • 797 - Խոշոր պլան. «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ»

    «ԱՊԱԳԱ» բարեգործական  հիմնադրամն իրականացնում է «Կրթությունից աշխատանք՝ մեկ ուսումնական ծրագիրը: Նպատակն է  աջակցել ուսանողներին՝ ունենալու մասնագիտական աշխատանք: Ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երի, ինչպես նաև պետական հավատարմագրում ունեցող համալսարանների  3-րդ կուրսի  ուսանողները: Մանրամասների մասին զրուցում ենք «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանի հետ:

    Mon, 13 May 2024 - 21min
  • 796 - IT շաբաթ. e-work.am թվային նոր հարթակ է աշխատանք փնտրողների և առաջարկողների համար

    Գործատուն և աշխատանք փնտրողը կարող են հանդիպել e-work.am թվային նոր հարթակում, որն օրերս ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Հարթակը մշակել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը: e-work.am–ում կարելի է անվճար գրացվել և օգտվել առաջարկվող գործիքակազմից։ Եթե չունեք CV , ապա առաջարկվող տարբերակներից հնարավոր է ընտրել և ավելացնել ձեր պատմությունը։

    Sun, 12 May 2024 - 05min
  • 795 - Խոշոր պլան. Գաղափարը բիզնեսի վերածել կօգնի պետությունը

    2019թվականից մեկնարկած «Գաղափարից բիզնես» պետական ծրագիրը շարունակվում է. այս տարի էլ նորարարական գաղափարներ ունեցող ՏՏ ընկերությունները կարող են դիմել մրցույթին և ԲՏԱ նախարարությունից ստանալ դրամաշնորհ։

    Sun, 05 May 2024 - 16min
  • 794 - IT շաբաթ. Մարզաբնակ երիտասարդները սովորում են ծրագրավորման լեզուներ

    «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Sololearn ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում իրականացնում են «Քո աշխատանքի բանալին․․․․» նոր նախաձեռնությունը, որի նպատակն է մարզաբնակ 15-29 տարեկան երիտասարդներին  ծանոթացնել ծրագրավորման լեզուների հիմունքներին։

    Ծրագրի մանրամասների մասին պատմում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը։ 

    Sun, 05 May 2024 - 11min
Afficher plus d'épisodes