Filtrar por gênero
- 796 - IT շաբաթ. Անվտանգ համացանց երեխաների համար
Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության մասին հանրային իրազեկվածությունը բավարար մակարդակի չէ: Իսկ ահա երեխաների անձնական տվյալների պաշտպանությունն ունի իր առանձնահատկությունները։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության փորձագետ Մկրտիչ Խաչատրյանը հորդորում է սոցիալական ցացներում ինչ որ բան հրապարակելիս առաջնորդվել երեխայի շահով և անհարկի չվտանգել նրան։ Երեխաների անձնական տվյալների հրապարակումը կարող է հետագայում ազդեցել նրանց կյանքի որակի վրա:
Sun, 28 Apr 2024 - 03min - 795 - Խոշոր պլան. «Ալիք» երիտասարդական նախաձեռնության ծրագրերըFri, 26 Apr 2024 - 19min
- 794 - IT շաբաթ․ «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» կրթական նոր ծրագիր պոլիտեխնիկական համալսարանում
Պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկում է «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող կրթական ծրագիրն, որը իրականցվում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Web3 Հայաստան հիմնադրամի հետ համատեղ։ Ուսումնական ծրագիրը ստեղծվել է այս նորարար տեխնոլոգիական ոլորտում հմուտ մասնագետների աճող պահանջարկը լուծելու համար՝ խթանելով ակադեմիական գերազանցության և իրական աշխարհի խնդիրների լուծման միջավայրը: Նոր ծրագրի ընդունելությունը սկսվում է այս տարվա սեպտեմբերից։
Sat, 20 Apr 2024 - 03min - 793 - Խոշոր պլան. «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա»Fri, 19 Apr 2024 - 18min
- 792 - IT շաբաթ․ Ավարտվեց AMADEE-24 Մարսի հետազոտական ծրագիրը
Լիակատար մեկուսացման պայմաններում 6 անալոգ տիեզերագնաց` Ավստրիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից և Իսպանիայից, 12 տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով մարտի 12–ից ապրիլի 5–ը իրենց առաքելությունն իրականացրեցին Արարատի մարզի Արմաշ գյուղում կառուցված «Մարսյան կայանում»։ Գրեթե մեկ ամիս տևած առաքելության ընթացքում անցկացրել են փորձեր՝ նախապատրաստվելով ապագա մարդկային և ռոբոտային Մարսի հետախուզական առաքելություններին: Հայկական և Ավստրիական տիեզերական ֆորումների համագործակցությամբ կայացավ «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիան։ Ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա, քանի որ Մարսի երկրաբանական և տեղագրական նմանակն է։ Գտնվելու վայրը հարմար է սարքավորումների վարքագիծը գործառնական շղթայում մարդու միաժամանակյա մասնակցությամբ և գործիքների օգտագործմամբ ուսումնասիրելու համար, մշակելու այնպիսի հարթակներ, որոնք թույլ կտան թեստավորելու կյանքի հայտնաբերման երկրաբանկական գործիքները փորձերի համար և այլն։
Sun, 14 Apr 2024 - 06min - 791 - Խոշոր պլան․ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն ընդունում է հայտեր
Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտերի ընդունումը: Ծրագրին այս տարի կարող են մասնակցել ինչպես համայնքում ակտիվ, այնպես էլ իրենց գործունեությունը նոր սկսած 20-35 տարեկան սփյուռքահայ երիտասարդները: Ծրագիրը մեկամյա է. ընդգրկում է 2024 թ. սեպտեմբեր-2025 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածը և ընթանում է երկու փուլով: Հայաստանում կանցկացվի տասնհինգօրյա դասընթաց` սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը։
Fri, 12 Apr 2024 - 20min - 790 - IT շաբաթ․ Նորարար կանայք ԳՏՃՄ ոլորտներում
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը անցկացնում է Նորարար կանայք (Women Innovators) ծրագիրը, որի գլխավոր նպատակն է հզորացնել և բացահայտել Հայաստանում ԳՏՃՄ ոլորտների կանանց ձեռնարկատիրական ներուժը՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ, մտածելակերպ և կապեր: Ծրագիրը տևելու է 2,5 ամիս, կարող են մասնակցել ակտիվ հետազոտողներ կամ ասպիրանտներ, կանայք, որոնք ունեն կամ ստանում են բակալավրի, մագիստրոսի կոչում ԳՏՃՄ ոլորտներում։ Հայտադիմումը կարող եք լրացնել մինչև ապրիլի 15–ը։
Sun, 07 Apr 2024 - 03min - 789 - Խոշոր պլան. «Կինոյի հիմունքները»՝ դպրոցականների համարThu, 04 Apr 2024 - 17min
- 788 - IT շաբաթ․ Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է IoT լաբորատորիա
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 9-րդ մասնաշենքում բացվել է վերանորոգված և IoT լաբորատորիայի վերածված երկու լսարան, որտեղ սովորելու են IoT լուծումներ մշակող մասնագետներ: Այսօր շատերն են լսում «Իրերի ինտերնետ» արտահայտությունը կամ Internet of Things (IoT): Իսկ ի՞նչ է այն և ի՞նչ նպատակով են կիրառում։
Իրականում իրերի ինտերնետն ամենուր է․ սկսած օդափոխության համակարգից, որը մենք կառավարում ենք սմարթֆոնով, մինչև թվային համակարգերով հագեցած սմարթ տները և այս ցանկը գնալով ընդլայվում է։ Իրերի ինտերնետը մեր կյանքին նոր արագություն, նոր որակ է հաղորդում։ Սա այնպիսի ոլորտ է, որտեղ տեխնոլոգիաները միահյուսված են մարքեթինգի, տվյալագիտության վաճառքների ու բիզնես-ռազմավարության հետ:
Sun, 31 Mar 2024 - 04min - 787 - «Խոշոր պլան». ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը հայտարարել է ընդունելություն
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը հիմնադրել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը՝ Հայաստանում մրցունակ կրթությունը խթանելու նպատակով: Դպրոցի ընդունելությունը կատարվում է երկու փուլով՝ գրավոր և բանավոր։ Ուսուցման հիմնական լեզուն հայերենն է։ Միևնույն ժամանակ՝ բոլոր աշակերտներից ակնկալվում է անգլերենի և այլ օտար լեզուների իմացություն։
Thu, 28 Mar 2024 - 19min - 786 - «Խոշոր պլան». Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթինMon, 25 Mar 2024 - 15min
- 785 - IT շաբաթ․ Թվային հիգիենա
Թվային տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժան մասն են, դրանց անմիջական ազդեցությունը հատկապես զգում են երեխաներն ու դեռահասները։ Երևանի բժշկական համալասրանում Հերացի վերլուծական կենտրոնն օրերս կազմակերպել էր «Թվային հիգիենա, գաջեթներ, կախվածություն մանկական և դեռահասային տարիքում» թեմայով համաժողովը։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ թվային տեխնոլոգիաների մուտքը մեր կյանք անխուսափելի է, համատարած զարգացումը հեռանկարային է և պետք է ընտրել ոչ թե արգելքի, այլ կանոնակարգման ճանապարհը:
Sun, 24 Mar 2024 - 03min - 784 - «Խոշոր պլան». «Ուսանողության ձայնը» 13 տարեկան էSat, 16 Mar 2024 - 18min
- 783 - IT շաբաթ․ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրին անհարժեշտ են ԱԲ դասավանդողներ
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրին անհարժեշտ են ԱԲ դասավանդողներ, որոնք աշակերտների համար կբացահայտեն ոլորտի անսահման հնարավորությունները։ Ծրագրի նպատակը աշակերտներին ոչ միայն գիտելիքներով զինելն է, այլև ներուժ ունեցողներին գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներ ուղղորդելը։
Sat, 16 Mar 2024 - 03min - 782 - IT շաբաթ․ Հայաստանը՝ Մարսի անալոգային հետազոտությունների անցկացման վայր
«AMADEE-24» առաքելության ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա Արարատի մարզում՝ բարձր ժայռոտ սարահարթի վրա։ 6 անալոգ տիեզերագնացներ մարտի 12–ին կհագնեն սկաֆանդրները և մինչև ապրիլի 5-ը կմեկուսանան տիեզերակայանում, 12տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով կանցկացնեն փորձեր՝ նախապատրաստվելով ապագա մարդկային և ռոբոտային Մարսի հետախուզական առաքելություններին:
Sun, 10 Mar 2024 - 04min - 781 - IT շաբաթ․ LeapTrips ստարտափը մշակում է ճամփորդական հետաքրքիր ուղղություններSat, 02 Mar 2024 - 10min
- 780 - «Խոշոր պլան». Տիեզերքը՝ մասնագիտություն
Ինչ ներուժ և ապագա ունի Հայաստանը տիեզերքում. մարտի 1-ին Երևանում թեմատիկ երեկո կանցկացվի, որի ընթացքում կցուցադրվի Սոնա Թորոսյանի «Տիեզերական Հայաստան» լրագրողական հեռուստապոեմը։ Այն պատմում է հայրենական առաջին արբանյակ Հայասաթ 1-ի մասին, ներկայացնում AMADEE-24-ի նախապատմությունը։
Տեղի կունենա նաև «Մասնագիտությունը՝ տիեզերք» թեմայով պանելային քննարկում, որին կմասնակցեն նաև ոլորտի մասնագետները։
Թեմայի մասին զրուցել ենք Սոնա Թորոսյանի և Բազումք գիտահետազոտական լաբորատորիայի համահիմնադիր Ավետիք Գրիգորյանի հետ։
Thu, 29 Feb 2024 - 20min - 779 - IT շաբաթ․ ԵՊՀ ուսանողների նորարարական գաղափարները կիրականանան ինկուբացիոն ծրագրի միջոցով
Երևանի պետական համալսարանի ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ դասախոսների սոցիալական խնդիրները լուծող նորարարական գաղափարներն այսուհետ կարող են իրականանալ Սոցիալական ձեռներեցության ինկուբացիոն ծրագրի միջոցով։ Օրերս ԵՊՀ–ը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Ցե-Կվադրատ Ամպեգան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ ԵՊՀ բիզնես ինկուբատորի տնօրեն Ռուբեն Գեվորգյանը նշում է ծրագիրը մշակվել է համատեղ ջանքերով։ Մասնակիցներին կտրամադրվեն անհրաժեշտ ռեսուրսներ և մենթորություն: Ինկուբացիոն ծրագրի մասնակիցները ձեռք կբերեն ձեռներեցության, առաջնորդության հմտություններ, հնարավորություն կունենան կառավարել և զարգացնել սեփական բիզնեսը, ինչի արդյունքում էլ կկարողանան ստեղծել կամ գրանցել ձեռնարկություն։
Sun, 25 Feb 2024 - 04min - 778 - Art Ուրբաթ | Քիլիան Մըրֆի
Մըրֆիի ողջ ստեղծագործական կյանքն ասես հույզերի կծիկ լինի, նրա մարմնավորած կերպարներից յուրաքանչյուրում ապրում են մարդկային ամենատարբեր էմոցիաներն ու զգացումները:
Սառը հայացքը, երկար լռությունը և անսպասելի գործողությունները որքան հատուկ են նրա մարմնավորած կերպարներից յուրաքանչյուրին, այնքան էլ հատուկ են հենց իրեն` Մըրֆիին: Այդ պատճառով էլ արտիստն ամեն անգամ ասում է` յուրաքանչյուր ֆիլմի ավարտից հետո զգում է` որքան ամուր է կերպարի և իր սեփական անձի հուզական ու հոգևոր կապը:
Sun, 25 Feb 2024 - 05min - 777 - «Խոշոր պլան». Խոշոր պլան. Հոգեբանական աջակցություն` առցանց հարթակումFri, 23 Feb 2024 - 22min
- 776 - IT շաբաթ․ Ի՞նչ է Web3-ը և տեխնոլոգիաների զարգացման մեջ ի՞նչ նշանակություն ունի
Շատ մասնագետներ ինտերնետի ներկայիս մոդելը՝ Web2․0, հնացած են համարում գրաքննության, օգտատերերի անձնական տվյալների հավաքման և շատ այլ սահմանափակումների պատճառով։ Իսկ ահա Web3-ը ինտերնետի հաջորդ իտերացիան է, որը ապակենտրոնացած համակարգերի միջոցով թույլ է տալիս կախված չլինել խոշոր տեխնոլոգիական ընկերություններից:
Web3 Armenia հիմնադրամի գործադիր տնօրեն Մետաքսե Ղամբարյանի հետ զրուցել ենք ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման մեջ Web3–ի նշանակության, հեռանկարների և անվտագության մասին։
Sat, 17 Feb 2024 - 08min - 775 - Art Ուրբաթ | Բանաստեղծական խոստովանանքներ՝ «Ինչ տխուր է սակայն» գրքում
Խիստ անձնական թեմաների մասին խոստովանանքները հավաքվել էին էջերում, դարձել գիրք և հայտնվել գրատանը` հրավիրելով բոլորին տեսնելու, թերթելու ու զգալու տխրության մեջ ապրող լույսը: Համլետ Առաքելյանի «Ինչ տխուր է սակայնը» նրա առաջին հայալեզու բանաստեղծությունների ժողովածուն է, որտեղ ամփոփված են պոետի` տարբեր ժամանակներում ապրած հույզերն ու զգացողությունները:
Համլետ Առաքելյանն ասում է՝ գրքում տեղ գտած բանաստեղծությունները ենթարկվել են միմիայն զգայական բաժանումների:
Sat, 17 Feb 2024 - 07min - 774 - «Խոշոր պլան». ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նախագծերըThu, 15 Feb 2024 - 17min
- 773 - IT շաբաթ․ Ընդունվել է ԱՏՁՄ առաջիկա երեք տարվա ռազմավարությունը
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին ընդունվել է առաջիկա երեք տարվա ռազմավարությունը: ԱՏՁՄ նախագահի պաշտոնում վերընտրվեց Ալեքսանդր Եսայանը, միության տնօրեն՝ Սարգիս Կարապետյանը։ ԱՏՁՄ-ն, ինչպես 2019-ին, ևս մեկ անգամ ստացել է Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT-ն հյուրընկալելու բացառիկ իրավունքը, որը կլինի Digitec Expo-ին զուգահեռ։ Միությունն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, բուհերի, պետական կառույցների հետ ունեցել է արդյունավետ համագործակցությունը, բայց առանձնահատուկ պետք է ընդգծել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագրի կարևոր դերը՝ Հայաստանում տեխնիկական կրթության ու մասնագետների պատրաստման գործում:
Mon, 12 Feb 2024 - 04min - 772 - Art Ուրբաթ | Էնն ՀեթեուեյSat, 10 Feb 2024 - 08min
- 771 - Խոշոր պլան․ EduTrendy նպատակ ունի կրթությունը դարձնել թրենդային
«EduTrend» նախագիծը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հրավիրում են մասնակցելու «Բիզնեսը փոփոխվող աշխարհում» խորագրով համալսարանական կոնֆերանսին, որը նախատեսված է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ուսանողների համար: Կոնֆերանսը տեղի է ունենալու փետրվարի 23-ին՝ ժամը 14:00-ից 19:00-ն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 315 լսարանում:
Thu, 08 Feb 2024 - 20min - 770 - IT շաբաթ․ Հայտնվել Կոմիտասի սենյակում՝ VR ակնոցի միջոցով
VR ակնոցի միջոցով Կոմիտասի թանգարան–ինստիտուտի այցելուներն այսուհետ կարող են մուտք գործել Կոմիտաս վարդապետի՝ Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակ, տեսնել նրա ռոյալը, նույնիսկ նվագել դրա վրա, թերթել ալբոմը և «» այլ իրեր: Եռաչափ մոդելավորմամբ վիրտուալ աշխատասենյակը ստեղծել է Arloopa ընկերությունը, որի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արման Աթոյանը նշում է , որ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, այցելուները նորովի կբացահայտեն Կոմիտասի աշխատասենյակը:
Sun, 04 Feb 2024 - 02min - 769 - Art Ուրբաթ | Ալեքս Բանայանի «Երրորդ դուռը»՝ Հայաստանում
«Երեք դուռ» խորագիրը կրող գիրքը հրեա Ալեքս Բանայանի փորձառությունների ժողովածուն է: 19-ամյա տղան այստեղ հավաքագրել է հանրահայտ արտիստների և բիզնեսի ոլորտում հաջողություններ գրանցածների պատմությունները, նույնիսկ հարցազրույցներ անցկացրել նրանցից մի քանիսի հետ:
Գործարարների օրը` մարտի 3-ին, Երևանում կհայտնվի Forbes-ի ամենաերիտասարդ գիրքը, որը հայ ընթերցողի առաջ կբացի մի շարք գաղտնիքներ: Շնորհանդեսի կազմակերպիչ Արմեն Նիազյանն ասում է` գրքում տեղ գտած պատմությունները իրականությունից վերցված պատառիկներ են:
Sat, 03 Feb 2024 - 04min - 768 - Խոշոր պլան․ Ագրոոլորտի կրթությունը դարձնել գրավիչ երիտասարդների համարThu, 01 Feb 2024 - 16min
- 767 - IT շաբաթ․Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն
Հայաստանը Մարս մոլորակի «երկրաբանական նմանակն է»․ահա այս հիմնավորմամբ Հայաստանն այս գարնանը մեկ ամսով կդառնա Մարսի անալոգային հետազոտությունների անցկացման վայր։Հայկական և Ավստրիական տիեզերական ֆորումների համագործակցությամբ անցկացվելիք «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիայի կազմակերպչական թիմերի անդամներն օրերս հյուրընկալվել էին Ավստրիայում Հայաստանի դեսպանությունում։
Sat, 27 Jan 2024 - 03min - 766 - Art Ուրբաթ | Բոլոր ժամանակների Սևակը
Էջմիածնի հռչակավոր սաների երկհարկանի տունը, որը Սևակը նմանեցրել է նկուղի` բառի ոչ պատկերավոր իմաստով, մինչ օրս կանգուն է:
Չանախչի գյուղի տանն այսօր գրեթե ոչինչ չի փոխվել, ամեն բան այնպես է, ինչպես մի ժամանակ, երբ Պարույրը հենց այդ տանը թղթին էր հանձնում այն ստեղծագործությունները, որոնք հետո պիտի դառնային բոլորինը: Նույն գյուղում` տնից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա, այսօր գործում է Սևակի տուն-թանգարանը, որտեղ ամեն անգամ մտնելիս տպավորություն է, թե բանաստեղծն այնտեղ է ու սպասում է իր ընթերցողներին:
Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Ասյա Ադամյանը, խոսելով Սևակի մասին, պատմում է, թե ինչպես է հինգ տարի Պարույրն ապրել սեփական ծնողների հետ մեկ հարկի տակ` այլ մարդկանց կոչելով հայր ու մայր:
Fri, 26 Jan 2024 - 07min - 765 - Խոշոր պլան․ Մեկնարկել է «իԳործ» ծրագրի 5-րդ սերնդի հայտերի ընդունումըThu, 25 Jan 2024 - 15min
- 764 - IT շաբաթ․ «Խորը ինժեներական կրթական ծրագիր»
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն ու Հայ կրթական հիմնարկությունը 2021 թվականից իրականացում են «Խորը ինժեներական կրթական ծրագիրը»։
Տեխնոլոգիական հյուրատուն, Buggy տեսակի մեքենա, խելացի կառավարման համակարգ․ ահա այս և այլ նախագծեր են իրականացրել ուսանողները։ Ծրագիրը մեկնարկել է Շիրակի մարզում 2021 թվականի փետրվարին։ Առաջին տարվա հաջողությունից հետո այն ընդլայնվել է ու այնուհետև ծավալվել Լոռու և Արմավիրի մարզերում։
Sat, 20 Jan 2024 - 06min - 763 - Art Ուրբաթ | Հոլիվուդի ամենահայտնի իսպանուհին
Ինը տարի դասական բալետ ուսումնասիրելուց հետո Կրուսը տեղափոխվեց ԱՄՆ՝ Նյու–Յորքի Քրիստինա Ռոտիի անվան դպրոց։ Հենց այստեղ սովորելու տարիներին Պենելոպեին սկսում են հմայել կինոն ու տեսախցիկները։ Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Կապիր ինձ» կատակերգությունն ավելի է ամրապնդում աղջկա սերը կինոաշխարհի հանդեպ։ Եվ չնայած նա շատ երիտասարդ ու անփորձ էր՝ 15 տարեկանում գրանցվում է տաղանդների որոնման գործակալությունում։ Շատ չանցած Պենելոպեին հրավիրում են նկարահանվելու երաժշտական տեսահոլովակներում, որից հետո էլ նա հայտնվում է իսպանական հայտնի հեռուստաընկերություններից մեկում։
Fri, 19 Jan 2024 - 07min - 762 - Խոշոր պլան․ Մյասնիկյան գյուղում նոր ՍՄԱՐԹ ավան է կառուցվումThu, 18 Jan 2024 - 17min
- 761 - IT շաբաթ․ Moxie ռոբոտը CES 2024–ի մրցանակակիր
Կլորիկ աչքերով, հաճելի ձայնով Մոքսի ռոբոտն արժանացել է օրերես Լաս Վեգասում անցկացված CES 2024 սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի նորարարական մրցույթի գլխավոր մրցանակի «Արհեստական բանականություն» անվանակարգում: Մոքսի ռոբոտը ստեղծել է ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի Embodied ընկերությունը։ Այն իր արհեստական բանականությամբ հեղափոխական տեխնոլոգիա է համարվում երեխաների զարգացման համար:
Sun, 14 Jan 2024 - 03min - 760 - Art Ուրբաթ | Մի կտոր Փարաջանով
Հունվարի 9-ին Փարաջանովի շատ սիրելի «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքը լի էր ռեժիսորի շնչով: Քաղաքը տոնում էր արվեստագետի ծննդյան 100 ամյակը:
Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և գլխավոր ֆոնդապահ Մարիանա Մանուչարյանն ասում է` օրվա ընթացքում հիշարժան պահեր շատ են եղել:
Fri, 12 Jan 2024 - 03min - 759 - Խոշոր պլան․ Պահպանել Արցախի բարբառը՝ կրթական ծրագրերովThu, 11 Jan 2024 - 15min
- 758 - Art Ուրբաթ | Մաքոլեյ Քալկին
Նա 20-րդ դարի ամենահայտնի կինոնկարի գլխավոր հերոսն է, ընդամենը 8 տարեկանում նրան հաջողվել է վայելել հազարավոր մարդկանց սերը, իսկ տասը տարեկանում նա կարողացել է վաստակել իր առաջին մեկ միլիոն դոլարը:
Առանց նրա մարմնավորած կերպարի, այսօր դժվար է պատկերացնել ամանորյա տոները, նա «Տանը մենակ» կինոնկարի գլխավոր հերոս Քևինի դերակատար Մաքոլեյ Քալկինն է:
Sat, 06 Jan 2024 - 08min - 757 - IT շաբաթ․ Համացանցում ինչպե՞ս տարբերել կեղծ և իրական աշխատանքը
Համացանցում շատ են կասկածելի կայքերը, տելեգրամ բոտերը, որոնք առաջարկում են առցանց աշխատանք։ Ֆրիլանս կամ հեռավար աշխատանքի դիմելիս պետք է ստուգել, արդյոք այն խաբեություն չէ, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ չեն վճարվել կատարված աշխատանքի դիմաց, կամ նույնիսկ գումար են կորցրել՝ տրամադրելով իրենց բանկային տվյալները։ ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացում է կեղծ կամ խարդախ հայտարարությունները ճանաչելու մի քանի մեթոդներ, կախված աշխատանքի տեսակից և հարթակից։
Fri, 29 Dec 2023 - 04min - 756 - Art Ուրբաթ | Սաթի Սարգսյանը՝ ''Our generation'' երգի մրցույթումFri, 22 Dec 2023 - 06min
- 755 - Art Ուրբաթ | Հոլիվուդյան կինոյի փայլող աստղ՝ Մարգո Ռոբի
«Մի անգամ Հոլիվուդում», «Ուոլ Սթրիթի գայլը», «Ժամանակի մասին» և վերջապես ` «Բարբի».... այս և մի շարք այլ կինոնկարների շնորհիվ մեզ ծանոթ դարձավ անուն, որին Forbes-ն անվանում է ամենաերիտասարդ նորարարներից և կինոյում խաղի կանոնները փոխողներից, Time-ն աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից, իսկ Vanity Fair-ը` բեկումնային դերասաններից մեկը:
Mon, 18 Dec 2023 - 05min - 754 - Art Ուրբաթ | Վան Գոգի «Աստղազարդ երկինքը»
«Աստղազարդ երկինքը» կտավի շուրջ բազմաթիվ լեգենդներ են պտտվել: Շատերն ասում են, որ ստեղծագործությունում կատարյալ նմանությամբ պատկերված է 1889 թվականի հունիս ամսի աստղերի դիրքը: Հետազոտությունները հաստատել են, որ նկարում այդքան վառ փայլող աստղը Վեներան է: Այն հենց այդ դիրքում է եղել այն ժամանակ, երբ Վան Գոգն աշխատել է «Աստղազարդ երկինքը» կտավի վրա: Հաջորդ մեկնաբանությունն այն է, որ նկարիչն այս կտավի միջոցով ցանկացել է պատկերել ապագան: Իրականում Վան Գոգն ավելի պարզ և հասարակ իմաստ է դրել այս ամենում: «Աստղազարդ երկինքը» հայացք էր պատուհանից, որտեղ ամփոփվել էին նաև նկարչի հոգեվիճակն ու զգացումները:
Վինսենթի ստեղծագործական երազանքն է եղել նյութական տարրերի միջոցով ցույց տալ իր ողջ ներաշխարհը և այս կտավն էլ նրա մտքերի արտացոլումն է:
Mon, 18 Dec 2023 - 07min - 753 - Art Ուրբաթ | Քվենտին ՏարանտինոMon, 18 Dec 2023 - 04min
- 752 - «Խոշոր պլան». Ուսանողական ժողովրդավարության կարևորությունըThu, 14 Dec 2023 - 16min
- 751 - IT շաբաթ․ Թվային կապ եկեղեցու հետSun, 10 Dec 2023 - 02min
- 750 - «Խոշոր պլան». Հետբուհական կրթությունը ՀայաստանումSun, 10 Dec 2023 - 19min
- 749 - ՖիլմON | The Lost City
Ուրեմն..․ Sandra Bullock-ը, Channing Tatum-ը, Daniel Radcliffe-ն ու Brad Pitt-ը ջունգլիներում մի լավ ուրախանում են: Ի՞նչ է մնում մեզ, նստել և վայելել այդ աստղաբույլի արկածները։ Brad Pitt-ը ֆիլմում շատ քիչ է երևում ու տպավորություն է, որ երիտասարդ Channing Tatum-ին հենց ֆիլմում, անկախ սցենարից ոգևորում է, աջակցում, ցույց տալիս, որ այո, դու կարող ես, ջահել ջան։ Իսկ ջահելը ֆիլմում մի քիչ նարցիստիկ խանգարում ունեցող գեղեցիկ տղամարդ է, ու ոնց ասում է Sandra-ն՝ քո զենքը քո մարմինն է ու սիրուն դեմքը:
Ֆիլմը թույլ է․ սցենարը՝ չափից դուրս կանխատեսելի: Գուցե առաջ տալով նայեք, գուցե հետաքրքրությամբ նայեք, բայց նայեք, միայն Brad Pitt-ի համար հաստատ արժի նայել:
Mon, 16 Oct 2023 - 03min - 748 - ՖիլմON | Blonde
Փառքի, իշխանության, հարստության, ու գեղեցկության տեր մարդիկ միշտ չէ, որ երջանիկ են: Մերլինի փոխարեն լինելու համար մարդիկ պատրաստ էին նաև «հրաժարվել իրենց մեկ ձեռքից», այն ինչ ինքն ուզում էր փախչել այդ փառքից ու ամեն ինչից: Սա ֆիլմ է այն մասին, որ աշխարհահռչակ մարդիկ, որոնց շատերն են նախանձում, փորձում նմանվել, չգիտեն, թե իրականում էկրաններից այն կողմ ինչ է կատարվում, ինչ է զգում մարդն ու առհասարակ որքան է մոտ կամ հեռու կերպարից, որը տեսնում ենք։ Ֆիլմն էլ ընդհանուր լավը չէր: Շատ էին մերկացրել Նորմային էլ, Մերլինին էլ..․ Ֆիմի ողջ ընթացքում գուցե անհագ ցանկություն առաջանա ժամանակը հետ տալու, հասնելու այդ կնոջն ու բերելու մի տաքուկ անկյունում պահելու, փառքից հեռու, բայց ունենք այն ինչ ունենք, ինձ մնում է հուսալ, որ Մերլինն իր կյանքի որոշակի հատվածում գոնե անկեղծ երջանիկ և սիրված է եղել։
Mon, 09 Oct 2023 - 04min - 747 - ՖիլմON | The Bucket List
Եթե, ասենք, Ձեր ապրած տարիները շատ արագ անցնեին ու թվար՝ չեք հասցրել լիքը բան անել, կկարողանայի՞ք կես տարվա մեջ (պլյուս մինուսով) տեղավորել այդքանը։ Օրինակ՝ մարդիկ կան՝ կարողացան։
Ֆիլմի հերոսները շատերի սիրելի դերասաններն են․ Ջեք Նիքըլսընը ու Մորգան Ֆրիմընը։ Իմ աչքին նրանք ոչ մի կերպ միասին չնայվեցին ֆիլմում: Իրար չէին լրացնում, նայում էիր Ջեքին այլ իրականություն տեղափոխվում, Մորգանին՝ լրիվ այլ, միասին խանգարում էին զգալ ֆիլմը: Ու դա նրանց տարբերությունը շեշտելու լավագոււյն միջոցը չէր, հավանաբար հենց դրա համար էլ ընտրել էին այդ երկու տարբեր տրամադրություններ փոխանցող դերասաններին, բայց դե ամեն մարդու աչք իր ճաշակն ունի։ Այդ երկուսը հիվանդանոցում են ծանոթանում ու ընկերանում: Երկուսն էլ քաղցկեղ ունեն: Թե ինչպես են կարողանում հաղթահարել այդ լուրն ու ինչպես են ելքեր գտնում կարճ ժամանակում ապրելու, գիտեն միայն իրենք, Թոնին ու մենք՝ ֆիլմը նայելուց հետո։
Mon, 02 Oct 2023 - 03min - 746 - ՖիլմON | Я ничего не хочу делать
Հարազատներիցս մեկը հաճախ է կրկնում, որ ոչինչ չանելը ծանր գործ է, ես էլ մտքումս ավելացնում՝ այո, բայց երբեմն էլ հաճելի։ Եթե հաշվեինք, թե քանի անգամ ենք մեր կյանքում ասել՝ ես ոչինչ չեմ ուզում անել, հաստատ մեծ թիվ կստացվեր, իսկ, եթե հաշվեինք, թե ասելուց հետո քանի անգամ իսկապես ոչինչ չենք արել, հաստատ փոքր թիվ կունենայինք, և դա մեր վախերի, որոշ պարտականությունների, ապրելու համար վաստակելու, հասարակության մեջ մեր դիրքը պահելու և էլի լիքը կարևոր բաների պատճառով կամ էլ շնորհիվ:
Բարձր վարձատրությամբ աշխատանք, հարազատ քաղաք․ աղջիկն ամեն ինչ թողնում է ու գնում ինչ-որ մի հրաշալի գյուղ, ընթացքում պարզում է, որ ինքն ուղղակի գոյատևել է և որ հաճախ պետք է փոխել ճանապարհի ուղղությունը, հետ գնալ, թեքվել աջ ու ձախ, մի քիչ շրջադարձ կատարել, գուցե մեծ թափով առաջ գնալ, բայց շեղվել, թեկուզ չնչին, բայց շեղվել, որ ավելի խաղաղ ու հանգիստ կյանքով կարողանանք ապրել։
Mon, 25 Sep 2023 - 03min - 745 - ՖիլմON | The Volcano
Տպավորություն է, որ մարդիկ հաճախ շտապում են ինչ-որ որոշումներ կայացնել, որոնք իրենց կարծիքով ճիշտ են, նաև կաղապարում են իրենց ու սիրելիներին ինչ-որ վախերից դրդված, հետո, երբ իրավիճակին կողքից, այլ աչքով են նայում, հասկանում են, որ մի քիչ, շատ քիչ էլ համբերեին ամեն բան այլ կլիներ, բայց ինչպես ասում են՝ միշտ ունեն ենք այն, ինչ ունենք։
Ֆիլմը թեթև, սիրուն ու ծիծաղելի է շատ: Կարևորը.․․ գուցե նայելուց հետո հասկանաս, որ իրականում դու և նա, ում մասին հենց հիմա մտածեցիր, ոչ թե տարբեր եք ու պետք է հեռանաք իրարից, այլ չափից դուրս նման։ Ու հաճախ խնդիրներ առաջանում են, ոչ թե, որ չեք հասկանում իրար, կամ իրար համար չեք, այլ որովհետև ինքներդ ձեր բնավորության որոշ գծեր չեք հանդուրժում և ենթագիտակցորեն ձեզ նման մարդուն անընդհատ (կուզեի լավ համարժեք բառ գտնել, բայց պետք է այս մեկն ասեմ) անընդհատ բզում եք։ Սիրով եղեք։
Mon, 18 Sep 2023 - 03min - 744 - IT շաբաթ․ Արցախցի երիտասարդներին ՏՏ ոլորտում սովորելու համար կրթաթոշակ կտրամադրվի
ՏՏ ոլորտի կազմակերպությունները Armenian Code Academy նախաձեռնությամբ սկսում են «Tech for Artsakh» նախաձեռնությունը, որի շրջանակում անցկացնում են դասընթացներ Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար: Ծրագիրը մեկնարկելուն պես 300 երիտասարդի հնարավորություն կընձեռվի կրթություն ստանալ տեխնոլոգիական ոլորտում: Դասընթացները կտևեն 3-9 ամիս, և յուրաքանչյուրի ուսանող կստանա անհատական կրթաթոշակ:
Sun, 26 Nov 2023 - 03min - 743 - Մարքեթինգային գործիքները՝ հայկական բիզնեսի զարգացման միջոց․ հարցազրույց Սերգեյ Գասպարյանի հետSun, 26 Nov 2023 - 27min
- 742 - Art Ուրբաթ | Իտալացի երաժիշտ Լորենցո Բանյատին՝ Հայաստանում
Իտալացի երաժիշտ Լորենցո Բանյատին ստեղծագործում է փոքր տարիքից: Ապրելով Վենետիկում` նա շարունակ հետաքրքրված է եղել ժողովրդական երաժշտությամբ, շատ հաճախ ֆրանսիական երաժշտության և Կոմիտասի երաժշտության մեջ ընդհանրություններ է գտել: Օրեր առաջ երաժիշտն իր «Արտացոլանք ջրում» խորագիրը կրող համերգով Հայաստանում էր` Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում:
Sat, 25 Nov 2023 - 05min - 741 - Խոշոր պլան. Artsakh Career Expo Vol.2
Դեկտեմբերի 10-ին, 13:00-19:00-ն Holiday Inn Yerevan Hotel-ում տեղի կունենա Artsakh Career Expo Vol.2 աշխատանքի տոնավաճառը: Էքոսպոյի շրջանակում ՀՀ տարբեր ոլորտի կազմակերպություններ կներկայացնեն իրենց թափուր հաստիքները, ինչի շնորհիվ արցախահայերը կգտնեն աշխատանք, ձեռք կբերեն նոր կապեր և ծանոթություններ:
Thu, 23 Nov 2023 - 18min - 740 - IT շաբաթ․ Մեկնարկում է «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթը»
«Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը»․ ահա այս խորագրի ներքո նոյեմբերի 24–26–ը կանցկացվի «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023»-ը։ Այն կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան։ Ճարտարագիտության ոլորտի ամենամյա գլխավոր իրադարձությունը կմեկնարկի նոյեմբերի 24–ին Հայաստանի ազգային պատկերասրահում։ Հաջորդիվ իր աշխատանքները կշարունակի Ինժեներական քաղաքում և Վանաձորում։
Sun, 19 Nov 2023 - 04min - 739 - Art Ուրբաթ | Գալյա Նովենց
«Մենք ենք մեր սարերը», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն»... այս բոլոր կինոնկարներում Նովենցը կերտել է իրարից տարբեր կերպարներ, սակայն իր համար ամենայուրհատուկը եղել է «Մեր մանկության տանգոն» կինոնկարն ու Սիրանույշի կերպարը: Հենց այս ֆիլմի շնորհիվ է արտիստը հաղթահարել վախերը և դարձել ավելի համարձակ:
Մինչ ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանալը` Նովենցը Գյումրիում ապրել էր հինգ տարի, այդ տարիների ընթացքում առիթ էր ունենցել շփվել գյումրեցի կանանց հետ, հասկանալ նրանց հոգեբանությունը, այս կամ այն արարքում թաքնված իրական իմաստը: Երբ կարդացել է ֆիլմի սցենարն ու ծանոթացել Սիրանույշի կերպարին, հստակ պատկերացրել է` որ հատվածում ում է մարմնավորելու այդ դերում, ինչպես է ներկայանալու:
Fri, 17 Nov 2023 - 06min - 738 - Art Ուրբաթ | Վիլյամ Սարոյան
1933 թվականին Սարոյանի գործերն առաջին անգամ հրապարակվել են «Հայրենիք» շաբաթաթերթում, մեկ տարի անց լույս է տեսել նաև պատմվածքների ժողովածուն:
30-ականները գրողի ստեղծագործական կյանքի բուռն շրջանն են համարվում: Հենց 1935 թվականին էլ Սարոյանը մեկնեց իր առաջին ճամփորդությանը, որի ընթացքում առաջին անգամ եղավ հայրենիքում: Այս ճամփորդությունից հետո Սարոյանը գրում է «Քո կյանքի ժամերը» ստեղծագործությունը․ այն դառնում է ամերիկյան թատերական կյանքի ամենքննարկված ստեղծագործությունը: Հենց սրա շնորհիվ Սարոյանը ստանում է «Պուլիցերյան» և «Գրողի քննադատ» մրցանակները։
Fri, 10 Nov 2023 - 05min - 737 - Խոշոր պլան. Մեկնարկում է «ԴիասՊրո» ծրագիրը
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը առաջին անգամ մեկնարկում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատանքի զարգացման գործում:
Thu, 09 Nov 2023 - 12min - 736 - Խոշոր պլան. Արցախցիների աջակցության ծրագրերի ընթացքըWed, 08 Nov 2023 - 09min
- 735 - IT շաբաթ․ Pegasus-ով վարակված լինելու մասին նոր ծանուցումներ են եկել
Օրեր առաջ Apple ընկերության հայ օգտատերերը Pegasus-ով վարակված լինելու մասին նոր ծանուցումներ են ստացել։ Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ սա 2020թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո դեպքերի շարունակությունն է, երբ հաքերային հարձակմամբ հեռախոսները թիրախավորելու մի քանի ալիքներ եղան։
Tue, 07 Nov 2023 - 06min - 734 - Art Ուրբաթ | Հայի մասին թատրոնի լեզվով պատմող՝ Սոս Սարգսյան
Ստեփանավանի շրջանային թատրոնում առաջին քայլերը Սոսին բերեցիՆ Երևան` Պատանի հանդիսատեսի թատրոն: Այստեղ էլ նա փայլեց իր յուրատեսակ խաղով, սակայն նրա տեղը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն էր, որտեղ դերասանն անցկացրեց կյանքի մեծ մասը` ավելի քան քառասուն տարի: Այս շրջանում նրա մասնակցությամբ բազմաթիվ ներկայացումներ զարդարեցին Սունդուկյան թատրոնի բեմը: Հետաքրքիր ու հատկանշական է, որ հենց այդ տարիների ընթացքում Սոս Սարգսյանը խաղաց քառասուն ֆիլմերում, որոնք դարձան հայկինոն ներկայացնող ամենավառ կինոնկարները:
«Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո» և այսպես շարունակ.... կինոնկարներից յուրաքանչյուրում Սոս Սարգսյանի կերտած կերպարներն առանձնահստուկ ու տարբերվող են, սակայն կա մի ընդհանուր գիծ, որը մշտապես երևացել է նրա թե´ ստեղծագործական, թե´ անձնական կյանքում. հայ մարդու, հայ շինականի կերպարը... ահա ա´յս կերպարն է ապրել Սոս Սարգսյանի մեջ ու փոխանցվել հանդիսատեսին:
Fri, 03 Nov 2023 - 08min - 733 - «Խոշոր պլան»․Հայտնի են մեծահասակների մաթեմատիկայի 1-ին օլիմպիադայի հաղթողները
Երևանում անցկացվել է մեծահասակաների մաթեմատիկայի օլիմպիադա, որին մասնակցելու համար դիմել է ավելի քան 500 հոգի։ Այն անցկացվել է երկու փուլով: Օլիմպիադան կազմակերպել է Armenian Code Academy-ն՝ կարևորելով օլիմպիական շարժումը, ինչպես նաև նպատակ ունենալով կարիերայի լավագույն հնարավորություններ ստեղծելու օլիմպիադաների մասնակիցների համար: Թեմայի մասին զրուցել ենք ACA-ի գործադիր տնօրեն Անահիտ Սարգսյանի և միջազգային ուսանողական թիմի ղեկավար Կարեն Քեռյանի հետ:
Thu, 02 Nov 2023 - 16min - 732 - Art Ուրբաթ | Թատրոնի ու կինոյի հավերժ սիրահար՝ Արմեն Ջիգարխանյան
Կինոռեժիսորներն իրենց հուշերում հաճախ են գրում, որ, անկախ ամեն ինչից, Ջիգարխանյանի ձեռագիրը, ներկայությունը յուրաքանչյուր կինոնկարում կամ ներկայացման մեջ միշտ էլ անփոխարինելի է եղել։ Գալիս էր ու ընդամենը մեկ խոսքով, մեկ հայացքով բոլորի ուշադրությունը հրավիրում իր շուրջը։
Համալսարանական ներկայացումներից էլ արդեն պարզ էր՝ առանց թատրոնի և կինոյի Ջիգարխանյան լինել չի կարող։
Mon, 30 Oct 2023 - 08min - 731 - IT շաբաթ․ «Մունք» տեխնոդպրոցը վերածնվում է Հայաստանում
Մինչև Արցախից բռնի տեղահանում Ստեփանակերտում և Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում էր գործում «Մունք» տեխնոդպրոցը։ Այնտեղ մասնագիտական կրթություն էին ստանում 250-ից ավելի ուսանող։ Տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանին հանդիպել եմ «Դիջեթեք 2023» ցուցահանդեսին և «Մունք»–ի տաղավարում զրուցել տեխնոդպրոցի ստեղծման, կրթական ծրագրերի և արդեն Հայաստանում վերսկսվող աշխատանքների մասին։
Fri, 20 Oct 2023 - 10min - 730 - IT շաբաթ․ «Տեխնոլոգիաներն ամենուր են»․ տեղի ունեցավ DigiTec 2023
«Տեխնոլոգիաներն ամենուր են» խորագրի հոկտեմբերի 13–ից 15–ը «Մերիդիան» էքսպոյում 18-րդ անգամ անցկացվեց «ԴիջիԹեք» 2023 ցուցահանդեսը։ Մեկ հարկի տակ էին համախմբվել Հայաստանում գործող տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչները։ Դրոններից մինչև էլեկտրական մեքենաներ, ծրագրային ապահովման աութսորս և տեղական պրոդուկտներից մինչև գիտահետազոտական և տիեզերական հետազոտություններով զբաղվող տեխնոլոգիական ընկերություններ:
Sun, 15 Oct 2023 - 05min - 729 - Խոշոր պլան. Աշխատանքի տոնավաճառ՝ արցախցիների համար
Այս փուլում, երբ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն աստիճանաբար լուծում են կեցության, կրթության հարցերը, կարևոր է նաև աշխատանք գտնելը։ Թափուր հաստիքների բոլոր առաջարկները մեկ հարկի տակ հավաքելու նպատակով հոկտեմբերի 31-ին տեղի կունենա «Artsakh Career Expo»-ն։ 30-ից ավելի ընկերություններ այդ օրը կներկայացնեն իրենց առաջարկները, կրթական կառույցները կկազմակերպեն քննարկումներ՝ փորձելով օգնել տուն ու գործ կորցրած մեր հայրենակիցներին։ Տոնավաճառի մուտքն ազատ է բոլորի համար, հասցե՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոն։
Թեմայի մասին զրուցել ենք աշխատանքի տոնավաճառի համահիմնադիրներ Մանե Բարեղամյանի և Անի Ասոյանի հետ։
Sun, 15 Oct 2023 - 15min - 728 - Art Ուրբաթ | Արցախի ջազ նվագախումբը նոր հասցե ունի
Արցախի պետական ջազ նվագախումբն այսօր նոր հասցե ունի:
Խումբն իր գործունեությունը կրկին շարունակելու է հայրենիքում, հիմա` Ստեփանակերտի փոխարեն Երևանում:
Տիգրան Սուչյանը, հիշելով սեպտեմբերին տեղի ունեցածը, պատմում է, որ մեծ դժվարությամբ, բայց ստացվել է Արցախից դուրս բերել երաժշտական գործիքները, որոնք այսօր հնարավոր են դարձրել նվագախմբի գործունեությունը:
Fri, 13 Oct 2023 - 06min - 727 - Ի՞նչ է, ո՞վ է․ նորաձևության տերմիններ․ մաս 2Wed, 11 Oct 2023 - 05min
- 726 - Ի՞նչ է, ո՞վ է․ սեքսիզմWed, 11 Oct 2023 - 03min
- 725 - Ի՞նչ է, ո՞վ է․ FakeWed, 11 Oct 2023 - 05min
- 724 - Ի՞նչ է, ո՞վ է․ բուլիինգWed, 11 Oct 2023 - 05min
- 723 - Ի՞նչ է, ո՞վ է․ ՀԿWed, 11 Oct 2023 - 05min
- 722 - Ի՞նչ է, ո՞վ է․ copywriterWed, 11 Oct 2023 - 05min
- 721 - Ի՞նչ է, ո՞վ է․ մեդիագրագիտությունWed, 11 Oct 2023 - 04min
- 720 - Ի՞նչ է, ո՞վ է. customer supportTue, 10 Oct 2023 - 04min
- 719 - Ի՞նչ է, ո՞վ է․ ֆեմինիզմTue, 10 Oct 2023 - 05min
- 718 - Ի՞նչ է, ո՞վ է․ TikTok
Եկեք խոստովանենք, որ նույնիսկ ավագ սերնդի, նույնիսկ այն մարդկանց շրջանում, որոնք գրեթե երբեք չեն օգտվում համացանցից, դժվար կլինի գտնել մեկին, ով չի լսել տիկտոկի մասին կամ գոնե մոտավորապես չգիտի, թե դա ինչ է։ Բայց, եթե դուք ծնվել եք 2000 թվականից ավելի վաղ, ապա վստահ ենք, այս երևույթը Ձեզ նույնպես, գոնե մի քիչ վախեցնում է ու բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Այս թողարկմանը Տիկտոկի մասին լսում ենք հենց Gen Z-ի ներկայացուցչից։
Tue, 10 Oct 2023 - 04min - 717 - Ի՞նչ է, ո՞վ է․ չեղարկման մշակույթ՝ cancel culture
Եթե նախկինում թվում էր, թե հայտնիները, հասարակական ու քաղաքական գործիչները ինչ-որ առումով անձեռնմխելի են ու կարող են պատասխանատվություն չկրել իրենց ասածների, երբեմն էլ արարքների համար, ապա մեր օրերում, հատկապես արևմուտքում, նրանք ամենազգույշն են իրենց խոսքում․ պատճառը cancel culturn է՝ չեղարկման մշակույթը, որը կարող է մի քանի օրում ավարտին հասցնել ցանկացած հայտնի մարդու կարիերա։ Թե ինչ է դա՝ պարզում ենք այս թողարկմանը։
Tue, 10 Oct 2023 - 05min - 716 - Ի՞նչ է, ո՞վ է․ նորաձևության տերմիններTue, 10 Oct 2023 - 04min
- 715 - Ի՞նչ է, ո՞վ է․ բոդիպոզիտիվTue, 10 Oct 2023 - 03min
- 714 - Ի՞նչ է, ո՞վ է․ ատելության խոսքTue, 10 Oct 2023 - 05min
- 713 - Ի՞նչ է, ո՞վ է․ փոդքասթTue, 10 Oct 2023 - 04min
- 712 - Ի՞նչ է, ո՞վ է․ NFTTue, 10 Oct 2023 - 02min
- 711 - Ի՞նչ է, ո՞վ է․ K PopTue, 10 Oct 2023 - 04min
- 710 - IT շաբաթ․ ՏՏ համայնքը` արցախցիների կողքինTue, 10 Oct 2023 - 04min
- 709 - Ի՞նչ է, ո՞վ է․ ՄարկետինգFri, 06 Oct 2023 - 05min
- 708 - Ի՞նչ է, ո՞վ է․ DJ
«Այս երգերը դու՞ ես գրում», «ուղղակի երգն ես էլի փոխում, հա՞», «նվագու՞մ ես», «սա ի՞նչ դաշնամուր է»․․․ պարզվում է, չնայած այս մասնագիտության վաղուց շատ հայտնի ու պահանջված լինելուն, DJ-նեը մինչ օրս ստանում են բազմաթիվ նման հարցեր իրենց աշխատանքի, աշխատանքային գործիքների ու երաժշտության մասին։ Դրանց բոլորին այս էպիզոդի ընթացքում պատասխանում է DJ Խորեն Հայրապետյանը։
Fri, 06 Oct 2023 - 04min - 707 - Ի՞նչ է, ո՞վ է․ գլոբալիզացիաFri, 06 Oct 2023 - 05min
- 706 - Ի՞նչ է, ո՞վ է․ ժանրերը կինոյումFri, 06 Oct 2023 - 04min
- 705 - Ի՞նչ է, ո՞վ է․ Էրազմուս
Ի՞նչ է, ո՞վ է շարքում փորձում ենք անդրադառնալ ոչ միայն պարզապես տերմիններին, մասնագիտություններին կամ առօրյա երևույթներին, այլ նաև օգտակար նախաձեռնությունների ու ծրագրերի, որոնց անունները հաճախ ենք լսում, սակայն ոչ միշտ ենք պատկերացնում նշանակությունը։ Այս էպիզոդում պատմում ենք բազմաթիվ երիտասարդների սովերելու, ճամփորդելու ու նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն տված նախագծի՝ Էրազմուսի մասին։
Fri, 06 Oct 2023 - 05min - 704 - Ի՞նչ է, ո՞վ է․ գիդ
Չնայած այն բանին, որ Գիդի մասնագիտությունն այնքան նոր չէ, որքան այս շարքի մյուս մասնագիտություններն ու տերմինները, ամեն դեպքում շատերի պատկերացումները զբոսավարների աշխատանքի մասին բավական հեռու են իրականությունից։ Ո՞վքեր են իրականում գիդերն ու ինչպիսի՞ն է նրանց աշխատանքը՝ պատմում է Ժոր Հովհաննիսյանը
Fri, 06 Oct 2023 - 05min - 703 - Ի՞նչ է, ո՞վ է․ բյութի բլոգերFri, 06 Oct 2023 - 05min
- 702 - Ի՞նչ է, ո՞վ է․ մանգաFri, 06 Oct 2023 - 05min
- 701 - Արցախի առաջին և միակ մարքեթինգային ընկերությունըThu, 05 Oct 2023 - 15min
- 700 - Աջակցության բոլոր նախագծերը մեր հարթակում․ ռեԱրմենիաMon, 02 Oct 2023 - 12min
- 699 - Առաջին անհրաժեշտության իրեր ու սնունդ․ հավաքում և առաքում են կամավորներըMon, 02 Oct 2023 - 06min
- 698 - «Քույրիկս» հասարակական կազմակերպությունը՝ արցախցիների կողքին
«Քույրիկս» հասարակական կազմակերպությունը գրեթե 5 տարի է, ինչ իրականացնում է մի շարք սոցիալական ծրագրեր, որոնք մեծամասամբ ուղղված են երեխաների և մայրերի բարեկեցության ապահովմանը։ Հիմա կազմակերպության օրակարգում արցախից տեղահանված մարդիկ են։
Այդ մասին Իմ ռադիոյին պատմում է նախաձեռնության համակարգող Սոսե Սիմավորյանը:
Mon, 02 Oct 2023 - 07min - 697 - Հոգեբանական առաջին աջակցություն․զրույց հոգեբանի հետFri, 29 Sep 2023 - 14min
Podcasts semelhantes a Իմ ռադիո
- Conversations ABC listen
- Global News Podcast BBC World Service
- El Partidazo de COPE COPE
- Herrera en COPE COPE
- The Dan Bongino Show Cumulus Podcast Network | Dan Bongino
- Es la Mañana de Federico esRadio
- La Noche de Dieter esRadio
- Hondelatte Raconte - Christophe Hondelatte Europe 1
- Dateline NBC NBC News
- 財經一路發 News98
- La rosa de los vientos OndaCero
- Más de uno OndaCero
- La Zanzara Radio 24
- L'Heure Du Crime RTL
- El Larguero SER Podcast
- Nadie Sabe Nada SER Podcast
- Todo Concostrina SER Podcast
- 安住紳一郎の日曜天国 TBS RADIO
- アンガールズのジャンピン[オールナイトニッポンPODCAST] ニッポン放送
- 辛坊治郎 ズーム そこまで言うか! ニッポン放送
- 飯田浩司のOK! Cozy up! Podcast ニッポン放送
- 吳淡如人生實用商學院 吳淡如
- 武田鉄矢・今朝の三枚おろし 文化放送PodcastQR
Outros Podcasts de Educação
- SER Historia SER Podcast
- TED Talks Daily TED
- Podcast de Historia Deconstruida Gabriel Rodríguez
- The English We Speak BBC Radio
- SFI - Lyssna på svenska Meningsfullt Förlag/Christina Hängsel
- 通勤學英語 15Mins Today fifteenmins
- Learn Russian! Russian with Sasha Sasha Tausneva
- Aprender de Grandes Gerry Garbulsky
- Swedish podcast for beginners (Lätt svenska med Oskar) Oskar Nyström
- Livet på lätt svenska Sara Lövestam och Isabelle Stromberg
- På ren svenska - en podcast för sfi-lärare Gothia Fortbildning, förlag och konferensarrangör inom bl.a. sfi
- Easy German: Learn German with native speakers | Deutsch lernen mit Muttersprachlern Cari, Manuel und das Team von Easy German
- Forvalterpodden Statsforvalteren i Troms og Finnmark
- Historias de nuestra historia Radio Nacional Argentina
- Auf Deutsch gesagt! Robin Meinert
- Coffee Break French Coffee Break Languages
- Իմ ռադիո Im Radio
- Faith 2 Impact with Dustin Hill Dustin Hill
- Birthing in Faith: A Podcast for Black Christian Women Imani Fitch, BSN RN
- In Our Time: History BBC Radio 4