Nach Genre filtern

Գրքի ակումբ

Գրքի ակումբ

Book Club

Ինտերակտիվ փոդքաստ բոլոր այն մարդկանց համար, որոնք սիրում են կարդալ: Սա Իմ ռադիոյի իրական գրքի ակումբն է, որտեղ մենք` գրքասերներս, հավաքվում ենք ամեն ամիս ու քննարկում լավագույն գրքերն ու ստեղծագործողները: Լսիր մեզ ու արի կարդանք:

18 - Ֆրիդենսդորֆ․ քննարկում
0:00 / 0:00
1x
  • 18 - Ֆրիդենսդորֆ․ քննարկում

    Այս ամսվա ամփոփիչ էպիզոդում քննարկում ենք Գրիգի «Ֆրիդենսդորֆ» գիրքը։ Քննարկմանը մասնակցում են ակումբի անդամներ Արքմենիկը, Անահիտը, Գրիգն ու Հրայրը։

    Լսիր քննարկումը, կարդա մեր առաջարկած գրքերը ր դարձիր մեր ակումբի անդամ։

    Sat, 04 May 2024 - 32min
  • 17 - Գրողների առաջին քայլերը

    Այս էպիզոդում պատմում եմ գրողների ճանապարհի մասին․ ինչպե՞ս սկսել գրական ուղի, որտե՞ղ տպագրվել, ովքե՞ր կօգնեն և այլն։ Այս նպատակով խոսել եմ Գուրգեն Խանջյանի և Արփի Ոսկանյանի հետ, ովքեր շատ հետաքրքիր պատմություններ են պատմել մեզ։
    Դե, լսեք էպիզոդը ու չմոռանանք կարդալ այս ամսվա գիրքը։


    Thu, 02 May 2024 - 15min
  • 16 - Ժամանակակից գրականության հետքերով

    Երևանում սիրուն գարուն է՝ մի լավ այգում լավ գիրք կարդալու եղանակ։ Ես, իհարկե, կարդացի ու որոշեցի նաև այլ մարդկանց հարցնել, թե ինչ են կարդում հիմա, իսկ հետո հանդիպեցի գրողներ Արմեն Սարգսյանին ու Նորայր Սարգսյանին, որ ինձ ու ձեզ խորհուրդ տան՝ ինչ ժամանակակից հեղինակներ կարդանք։

    Sat, 20 Apr 2024 - 16min
  • 14 - Գրքի ակումբը վերադառնում է

    Վերջապե՜ս․․․ Գրքի ակումբը վերադառնում է։

    Հիշեցնեմ, որ ամեն ամիս ընտրելու ենք մեկ գիրք, որի մասին կունենանք երեք օրագիր էպիզոդ, իսկ վերջում քննարկելու ենք գիրքը Իմ ռադիոյի ջերմ միջավայրում։ Եկեք ծանոթանանք ակումբի նոր անդամներին, որոշենք՝ ինչ ենք կարդալու և շտապենք նոր գրքի հետևից։

    Tue, 16 Apr 2024 - 15min
  • 13 - «Պարզապես միասին»․ քննարկում

    Ամսվա գրքի ամփոփիչ էպիզոդը այս անգամ նույնպես նվիրվում է դրա քննարկմանը։ Իմ ռադիոյի տաղավարում գրքի մասին իրենց կարծիքով կիսվում են ինչպես մասնագետները, այնպես էլ պարզապես ընթերցասերները։

    Sun, 07 Apr 2024 - 29min
Weitere Folgen anzeigen